
Կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է մահվան 3 դեպք
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք, ընդհանուր՝ 228 910 դեպք, որոնցից 219 168 -ն` առողջացած, 4590-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 310 356 թեստավորում: Երեկ կատարվել է 5049 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 106 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 3 դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել