
Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարվել է
Գորիսում հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը: Կարեն Պողոսյանը, սակայն այս պահին կալանավորված չէ. նրա գտնվելու վայրն իրավապահներին հայտնի չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ այս պահին առկա տեղեկության՝ միջադեպի մի կողմում եղել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին, իսկ մյուս կողմում եղել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Վերջինիս գտնվելու վայրը ևս իրավապահներին հայտնի չէ: Խաչատրյանը գործով կարգավիճակ չունի:
Մեկնաբանել