
Հաստատվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք, մահացել է 1 մարդ
Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 936 դեպք, որոնցից 218 585 -ն` առողջացած, 4573-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3665 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 1 282 345 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4875 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք: Կա 56 առողջացած և 1 մահվան դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել