
ՔՊ-ն «Հայաստան» դաշինքի դիմումի քննությանը Սահմանադրական դատարանում ներգրավվել է որպես երրորդ կողմ
«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրու թյունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
«Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ»,- գրել է Բադասյանը։
Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել