
Որտեղ ում են ընտրել. ԱԺ ընտրությունների տարածական վերլուծություն
Հետք Մեդիա Գործարանի թիմը, օգտվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներից, աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով վերլուծել է քաղաքական ուժերի ստացած քվեները՝ ըստ Հայաստանի մարզերի։
2021 թվականի ԱԺ ընտրություններում մասնակցության առավել բարձր ցուցանիշ է նկատվել Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Ընտրությանը ավելի քիչ են մասնակցել Շիրակի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերի բնակիչները։
Հատկանշական է, որ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ հատվածներում, որտեղ վերջին շրջանում Ադրբեջանի հետ սահմանային խնդիրներ են ի հայտ եկել, նկատվում է ընտրություններին մասնակցության ցուցանիշի աճ՝ 2018 թվականի համեմատությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել