
Գուրգեն Աղաջանյանն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի. դատական նիստը հետաձգվեց
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Գուրգեն Աղաջանյանի` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի հայցի քննության նախնական դատական նիստը: Չնայած պատասխանող կողմը պատշած ծանուցված էր, սակայն նիստին չէր ներկայացել: Նիստին ներկա չէին 3-րդ անձինք՝ Կարինե Կիրակոսյանը և Աշոտ Մարկոսյանը:
Հիշեցնենք, որ քաղաքացի Գուրգեն Աղաջանյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել «զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության նույն միջոցով», «զրպարտության համար փոխհատուցում վճարել և հատուցել վնասները»:
Նիստը հետաձգվեց և հերթական նիստի օր նշանակվեց մայիսի 17-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել