
Վլադիմիր Պուտին․ «Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող մշտապես տագնապի մեջ ապրել»
Կողմերից և ոչ մեկը շահագրգռված չի եղել Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ։ Այս մասին «Ուղիղ գիծ» ամենամյա միջոցառման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող մշտապես տագնապի մեջ ապրել։
«Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորման համար, և ոչ ոք շահագրգռված չի եղել դրա խորացմամբ՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Եթե մենք՝ բոլորս կարողանանք խաղաղ և ընկերաբար ապրել, ապա պայմաններ կստեղծենք կյանքի բարելավման համար, և ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաև ներկայիս պայմաններում։
Նկատի ունեմ ընտանիքների բնականոն կյանքը, նկատի ունեմ սոցիալ-տնտեսական զարգացումը, ինչի կարիքը, անկասկած, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ անչափ ունեն։ Քանի որ մշտապես ապրել տագնապի մեջ՝ մտածելով, որ զինված հակամարտությունը կվերսկսվի, անհնար է։ Դա մենք շատ լավ հասկանում ենք, և նշանակում է, որ դա հասկանում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները»,- ասել է ՌԴ նախագահը։
Նշենք, որ «Ուղիղ գիծը» ամենամյա հեռուստամիջոցառում է, որի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանում է ՌԴ բնակիչների հարցերին։
Լուսանկարը՝ Сергей Савостьянов/ТАСС
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել