
Լիճքում ընտրության օրը ոսկյա զարդերին փոխարինելու էին եկել բիժուտերիայի տեսականին ու լայնեզր գլխարկները
Մարինե Հովակիմյան
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում կանայք հազվադեպ առիթներով են տնից դուրս գալիս: Ընտրության օրն, անկախ իր ուրախ կամ տխուր վերջաբանից, տնից դուրս գալու այն եզակի օրերից է, երբ կանայք կրում են իրենց տոնական զգեստներն, ոսկյա ու թանկարժեք զարդերն ու գնում ընտրության: Նախորդ տարի արտագնա աշխատանքի բացակայության հետևանքով կանանց թանկարժեք զարդերը գրավադրվել են: Եվ այս ընտրության օրը ոսկյա զարդերին փոխարինելու էին եկել բիժուտերիայի տեսականին ու լայնեզր գլխարկները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել