
Նոր խորհրդարանում կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Հայաստանի բոլոր 2008 ընտրատեղամասերում։ Ըստ այդմ՝ խորհրդարան են անցնում հետեւյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (53.92%), «Հայաստան» դաշինք (21.04%) եւ որպես երրորդ ուժ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը (5.23%), թեեւ այն չի հաղթահարել դաշինքի համար սահմանված՝ 7 տոկոսի շեմը։
Անցողիկ շեմը չեն հաղթահարել լուծարված յոթերորդ խորհրդարանի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, նրանք համապատասխանաբար ստացել են 3.96% եւ 1.22%։
Մյուս քաղաքական ուժերի ստացած քվեները բաշխվել են հետեւյալ կերպ՝
«Արդար Հայաստան» կուսակցություն-0.31%
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն-0.36%
«Ազատություն» կուսակցություն-0.14%
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 1․54%
«Միասնական Հայրենիք» կուսակցություն-0.08%
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն-0.06%
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն-0.95%
«Հանրապետություն» կուսակցություն-3.04%
«Հայոց Հայրենիք» կուսակցություն-1.03%
«Ազատ Հայրենիք» դաշինք-0.32%
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն-0.39%
5165 ազգային, պահպանողական շարժում-1.22%
«Քաղաքացու որոշում» կուսակցություն-0.30%
Շիրինյան-Բաբաջանյան դաշինք-1.50%
«Ազգային օրակարգ» կուսակցություն -0.06%
«Վերելք» կուսակցություն- 0.10%
Ազատական կուսակցություն-1.17%
Հայաստանի Եվրոպական կուսակցություն-0.22%
Ազգային ժողովրդավարական բեւեռ-1.47%
Ինքնիշխան Հայաստան կուսակցություն - 0.28%
Ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1 մլն 281 հազար 911 մարդ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել