
ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը գնահատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները ընթացել են ներհանրապետական օրենսդրությանը համապատասխան։ Այդ մասին նշվում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության վերջնական եզրակացության մեջ։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվել և ընթացել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- նշվում է ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքէջում տեղադրված փաստաթղթի մեջ։
Հիշեցնենք, որ ընտրությունների ընթացքի դիտարկմանը մասնակցել են միջազգային դիտորդները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր 8 միջազգային դիտորդական կազմակերպություն։
Լուսանկարը՝ Regnum գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել