
ԿԸՀ-ն հրապարակել է էլեկտրոնային քվեարկության արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է էլեկտրոնային քվեարկության արդյունքները, որի միջոցով քվեարկել են օտարերկրյա պետություններում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները։ Արդյունքները հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Քվեարկության իրավունք ունեցող 650 անձանցից ընտրություններին մասնակցել է 500-ը։ Ըստ այդմ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Արդար Հայաստան» կուսակցություն - 1
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 43
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 163
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն - 0
«Ազատություն» կուսակցություն - 2
«Պատիվ ունեմ» դաշինք - 14
«Միասնական հայրենիք» կուսակցություն - 1
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն - 0
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 14
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 2
«Հանրապետություն» կուսակցություն - 17
«Հայոց հայրենիք» կուսակցություն - 4
«Ազատ հայրենիք» դաշինք - 0
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 3
«Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն - 4
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն - 12
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ - 2
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինք - 3
«Ազգային օրակարգ» կուսակցություն - 0
«Վերելք» կուսակցություն - 14
«Ազատական» կուսակցություն -12
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն - 0
«Հայաստան» դաշինք - 135
«Ազգային-ժողովրդավարական Բևեռ» համահայկական կուսակցություն - 6
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն - 3
Անվավեր է ճանաչվել 45 քվեաթերթիկ։
Մեկնաբանել