
Էջմիածնի 14/1 տեղամասում քաղաքացուն չեն տվել N24 քվեաթերթիկը. կազմվել է արձանագրություն
Էջմիածնի 14/1 տեղամասում քվեաթերթիկները բաժանելու ժամանակ քաղաքացուն չեն տվել «Հայաստան» դաշինքի N24 քվեաթերթիկը, ինչի հիման վրա դաշինքի վստահված անձ Թովմաս Թովմասյանն արձանագրություն է կազմել գրանցման մատյանում։ «Իմ կողմից արձանագրվելուց հետո սխալն ուղղվեց»,- նշել է Թ. Թովմասյանը։
Հանձնաժողովի նախագահ Կարինե Եսայանը պարզաբանեց, որ քվեաթերթիկները բաժանող աշխատակիցը հոգնած է եղել. «Սխալն ուղղվել է և կատարվել է վերահաշվարկ»,- մեզ հետ զրույցում նշեց նա։
Էջմիածնի 14/1 տեղամասում ընտրելու իրավունք ունի 1983 քաղաքացի։ 15:25-ի դրությամբ քվեարկել է 557 հոգի՝ 28%-ը։ Այս տեղամասում օգնության կարիք է ունեցել 14 քաղաքացի։
Տեղամասում ներկա է 4 քաղաքական ուժի վստահված անձ՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներից, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություններից։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որին մասնակցում է 25 քաղաքական ուժ:
Մեկնաբանել