
Հանձնաժողովի անդամը պատրաստվում էր ծաղկեփունջ նվիրել Տարոն Մարգարյանին ուղեկցող կանանց
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քիչ առաջ Դուրյան թաղամասի 177-րդ դպրոցում տեղակայված 1/19 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելու էր եկել:
Նրան ուղեկցում էին կինը, մայրը և երեխաները: Մարգարյանների ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամ Կարեն Փիրոյանի ձեռքում ծաղկեփունջը նկատելիս հարցրինք, թե արդյոք այն նախատեսված է Մարգարյան տիկնանց համար: Պարզվեց՝ այո: Սակայն հանձնաժողովի անդամը, հասկանալով, որ մեր տեսախցիկը կարող է ֆիքսել այն, ծաղկեփունջը փոխանցեց այլ աղջիկների:
Տարոն Մարգարյանին հարցրինք, թե արդյոք կուզենար կրկին Երևանի քաղաքապետ դառնալ: Վերջինս պատասխնեց, որ հիմա ԱԺ ընտրություններ են, դրանից հետո առիթ կունենա խոսելու և շփվելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել