
9/11 և 9/12 ընտրատեղամասերում կուտակումներ են
Երեւանի 9/11 եւ 9/12 ընտրատեղամասերում կուտակումներ են, ընտրատեղամասերը թիվ 38 դպրոցի 1-ին եւ 2-րդ հարկերում են։ Քաղաքացիները դժգոհում են երկար սպասելուց:
9/12 տեղամասի հանձնաժողովի նախագահ Արաքսյա Բաբաջանյանի խոսքով՝ կուտակման հիմնական պատճառը քվեաթերթիկների շատ լինելն է։
«Մի հոգի է բաժանում քվեաթերթիկները, քաղաքացիների աչքի առաջ հատ առ հատ բաժանում են, երկար է տեւում, մենք էլ փորձում ենք ներսում շատ ընտրող չթողնել»,- ասում է հանձնաժողովի նախագահը։
9/12 ընտրատեղամասում 12։50-ի դրությամբ՝ 1932 ընտրողից մասնակցել է 428-ը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել