
Երեւանի 9/16 տեղամասում քվեարկողների հոսքն ակտիվացել է վերջին երկու ժամում
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի 9/16 ընտրատեղամասում ՏԸՀ նախագահ Գեւորգ Սամսոնյանը նշեց, որ 12:15-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը վերջին երկու ժամում աճել է: Մեր այցի ժամանակ տեղամասում հերթ էր: Սամսոնյանը նշեց, որ հոսքն ակտիվ է, բայց կուտակումներ չկան: Բողոքներ, արտառոց միջադեպեր այս ընթացքում չեն գրանցվել: 12:15-ի դրությամբ 9/16 տեղամասի 1859 ընտրողից քվեարկել էր 383 քաղաքացի:
Տեղամասում առանց դիմակի քաղաքացիներին խնդրում էին դիմակ կրել, չունեցողներին տրամադրում էին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել