
Ծիածան համայնքում չօգտագործված քվեաթերթիկները չհրկիզվող պահարանից դուրս են
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի 15/44 ընտրատեղամասում չօգտագործված քվեաթերթիկները չհրկիզվող պահարանից դուրս՝ սեղանի վրա ուղղակի շարված են։
Հանձնաժողովի նախագահ Ամալյա Ռաֆայելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ստիպված են 100-ական օրինակով սեղանի վրա շարել, քանի որ չհրկիզվող պահարանում հնարավոր չէ տեղավորել։
«Երեկ մի կերպ տեղավորեցինք, այսօր էլ կողքը նստած հերթապահություն են անում»,- հավելեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնող նախագահը։
Նշենք, որ ընտրատեղամասում ուղիղ հեռարձակման նպատակով տեղադրված է տեսախցիկ, որը սակայն ընդմիջումներով է աշխատում։ Ասում են՝ կապը թույլ է։
Ծիածան համայնքն ունի 917 ընտրող։ Ժամը 12:30-ի դրությամբ քվեարկել է 90 հոգի։ Ամալյա Ռաֆայելյանն ասում է, որ վատ ցուցանիշ չէ, մարդիկ դեռ դաշտերում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել