
Էջմիածնի 14/13 տեղամասում քվեարկել է ընտրողների 7%-ը
Ժամը 10:15 դրությամբ՝ Էջմիածնի 14/13 ընտրատեղամասում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 7,1%-ը:
Այս ընտրատեղամասում ընդհանուր առմամբ՝ հաշվառված է 1973 ընտրող, այս պահին ընտրել է 141 քաղաքացի:
Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սաթենիկ Թովմասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տեղամասն առավել «ակտիվ է լինում երեկոյան», սակայն տեղամասում արդեն կային որոշակի կուտակումներ:
14/13 ընտրատեղամասում ներկա է 4 քաղաքական ուժի վստահված անձ՝ «Հայաստան» դաշինքից, «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Ազատ Հայաստան» կուսակցություններից:
Որպես օգնող է գրանցվել 1 անձ:
Կա մեկ դիտորդ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունից: Այս պահին դեռ որևէ միջադեպ չի գրանցվել, արձանագրություն չի կազմվել:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որին մասնակցում է 25 քաղաքական ուժ:
Մեկնաբանել