
Հայաստանի համար սահմանվել է հնդկացորենի արտահանման զրոյական քվոտա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է կայացրել ներդնել միասնական՝ ոչ սակագնային կարգավորման միջոց` հնդկացորենի արտահանման սահմանափակումների տեսքով:
Այդ որոշմամբ՝ սահմանվում է արտահանման զրոյական քվոտա (ներմուծման կամ արտահանման քանակական սահմանափակում, հեղ. ) Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Ռուսաստանից։ Ղազախստանից հնդկացորենի արտահանման քվոտան սահմանվել է 4,2 հազար տոննա: Այն ուժի մեջ կլինի մինչև 2021թ օգոստոսի 31-ը։
«Որոշումն առաջին միջոցառումն է, որն ընդունված է՝ ի կատարումն Եվրասիական միջպետական խորհրդի հանձնարարականի և նախատեսում է ազգային մակարդակում կիրառվող միակողմանի միջոցառումների ներդաշնակեցում ապրանքների տարբեր տեսակների արտահանման կարգավորման ուղղությամբ»,-հայտնել է ԵՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հնդկացորենը առաջնային նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միության պետությունների պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դիմել է նաև Բելառուսին և Ռուսաստանին՝ խնդրելով որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 օրացույցային օրվա ընթացքում ապահովել հնդկացորենի արտահանմանը, ինչպես նաև՝ փոխադարձ առևտրին վերաբերող գործող ազգային միջոցառումների չեղարկում ( ծածկագիր 1008 10 000 ԱՏԳ ԵԱՏՄ)։
Մեկնաբանել