
ԵՊLՀ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է պրոռեկտոր Գաբրիել Բալայանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 18.04.2012թ. 59-Ա1 հրամանով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով դադարեցվել է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի ղեկավար Ս. Զոլյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել