
«Այս իշխանությունն այլևս երբեք չի կարող վերարտադրվել». Ռուբինա Պետրոսյան
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկանածու Ռուբինա Պետրոսյանն ասում է՝ որքան ընտրությունները մոտենում են, այնքան նկատելի է դառնում, թե ինչպես է ժողովուրդը թմբիրից արթնանում։
Հարցին՝ եթե ներկայիս իշխանությունը կրկին ձևավորի կառավարություն, ո՞րն է «Հայաստան» դաշինքի հաջորդ քայլը, պատգամավորի թեկնածուն պատասխանում է, որ կանխատեսումներ անել չի ուզում, բայց համոզված է, որ նման բան տեղի չի ունենա։
«Այս ճգնաժամից երկիրն ի զորու է դուրս բերել միայն «Հայաստան» դաշինքը՝ ի դեմս իր առաջնորդի։ Հունիսի 20-ին հույս ունենք, որ ՀՀ քաղաքացին կընտրի իր անվտանգության երաշխավորին»,- ավելացնում է Ռուբինա Պետրոսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել