
Կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք, ընդհանուր՝ 224086 դեպք, որոնցից 215893-ն` առողջացած, 4492-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1142332 թեստավորում: Երեկ կատարվել է 3613 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 238 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 1 դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել