
Ներսես Զեյնալվանդյան. «Հայաստանը պետք է լքի Ռուսաստանի խորտակվող Տիտանիկը»
«Բարդ ընտրություն» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի եվրոպական կուսակցության պատգամավորի թեկնածու Ներսես Զեյնալվանդյանը։
Նրա պնդմամբ՝ շուտով Ռուսաստանում ճգնաժամ է սկսվելու, և գերտերությունը տարածաշրջանը լքելու է, ուստի Հայաստանը պետք է հնարավորինս շուտ դրան պատրաստ լինի։
«Հայաստանին այս պահին պետք է թռիչքային զարգացում, ինչը հնարավոր է միայն Արևմուտքի հետ դաշնակցելով։ Պետք է պարզապես ցույց տալ, որ մենք շահագրգիռ ենք»,-ասում է պատգամավորի թեկնածուն։
Հարցին, թե իշխանության գալու պարագայում կուսակցությունն ինչպես է պատկերացնում Հայաստանի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցումը, թեկնածուն պատասխանեց, որ ցանկության դեպքում այն միանգամայն իրագործելի է։
«Բավական է մի տեղ ՆԱՏՕ-ի դրոշ, և այդ տարածքը դառնում է անվտանգ»,- ասում է Ներսես Զեյնալվանդյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել