
Միքայել Նահապետյան․ «Եթե քայլեր չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր»
«Քաղաքացու որոշում» կուսակցության (ՔՈ) գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավորի թեկնածու Միքայել Նահապետյանը վստահ է, որ «ՔՈ»-ն ունի իրական հնարավորություն խորհրդարան մուտք գործելու։
Խոսելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև ձևավորված մթնոլորտից՝ Միքայել Նահապետյանը նշեց, որ երկու ուժերի հռետորաբանությունն անմակարդակ է, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։
«Այս խոսակցությունը մարդկանց դարձնում է մոլեռանդ, այս խոսակցության արդյունքում, եթե մենք ոչ մի հակաքայլ չձեռնարկենք, ունենալու ենք իրար նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց խմբեր՝ երիտասարդ մարդիկ, որոնք ֆանատիկ գաղափարներով են տարված»,- նշեց Միքայել Նահապետյանը՝ շարունակելով, որ այդ խմբերը մտածում են, եթե իրավիճակը հասել է այն աստիճանի, որ կամ մի կողմը պետք է մյուսին ոչնչացնի, կամ հակառակը։ «Սա բերելու է 11 տարի առաջ 2008 թվականի մարտի մեկին»,– նկատեց պատգամավորի թեկնածուն։
Միքայել Նահապետյանի հետ զրույցել են նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության ճանաչելիության, կուսակցության ծրագրի, Արցախի անվտանգության և գիտության մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Մեկնաբանել