
Տիգրան Արզաքանցյանի երթը (լուսանկարներ)
Տիգրան Արզաքանցյանը շարունակում է քարոզարշավը` չնայած երեկ՝ հունիսի 14-ին, դատարանը մերժել է Արզաքանցյանի հայցը՝ ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, ըստ որի վերջինս չի կարող մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին։
Մատենադարանի մոտից մեկարկեց Տիգրան Արզաքանցյանի և նրա գլխավորած «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության երթը Երևանի կենտրոնով։ Արզաքանցյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ այս երթով Դեմոկրատական կուսակցությունը դեմ է արտահայտվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը, որով կասեցվել է կուսակցության ցուցակի առաջատար Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:
Երթին Տիգրան Արզաքանցյանը քայլում էր կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի հետ։ Երթի առջևից ընթանում էր թմբկահարների նվագախումբը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել