
Գագիկ Ծառուկյանը հանդիպեց տավուշցիներին
Գագիկ Ծառուկյանը, Տավուշում իրականացրած քարոզարշավի ընթացքում անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին, ասաց, որ պետք է լինել միասնական, չբաժանվել սև-սպիտակի, իմ ու քո չանել։ Նրա խոսքով՝ պետք է լինի մեկը, որը ոչ թե միայն խոսի, այլ համոզի ժողովրդին, քաղաքական գործիչներին, որ պատրաստակամ է իր կապերով, հնարավորություններով, երաշխավորությամբ անվտանգություն ապահովել, գումարներ բերել։ Ըստ Ծառուկյանի՝ ժողովրդից ամեն 3-ից 2-ը վարկ ունի, և պետք է կատարել այնպիսի քայլեր, որ ժողովրդի դեմքին ժպիտ գա։ «Պետք է քայլեր անել, որ Էդ ծանրության տակից դուրս գան, որ փողոցում չմնա․․․ պետք է քայլեր ձեռնարկել, որոնց մասին մենք մեր ծրագրում գրել ենք»,- նշեց Ծառուկյանը։
Ծառուկյանն ասաց, որ պետք է բարձրացվեն թոշակները, քանի որ 20 հազար դրամով մարդը չի կարող ապրել, սակայն նորից նշեց, որ առաջնայինն անվտանգության ապահովումն է։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ ոլորտային փոփոխություններ պետք է կատարվեն, փոփոխվի առողջապահական համակարգը, որ մարդիկ կարողանան պետպատվերով բուժվել։
Ծառուկյանը հավելեց, որ երբեք չի ասել այնպիսի բաներ, որոնք չկարողանա անել։
Մեկնաբանել