
Փաշինյանը վստահեցնում է` մտադիր են նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ
«Առաջիկա տարիներին պլանավորում ենք նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 85 հազար դրամ»: Այս մասին Մարալիկում նախընտրական հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նվազագույն թոշակն էլ կառավարությունում մտադիր են 43 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ: Փաշինյանն ընդգծեց` իր կառավարության իրականացրած թոշակի բարձրացումներն իրեն չեն գոհացնում, ապա հավելեց` Հայաստանում թոշակներն այնքան ցածր են, որ «մի տասը տարի էլ դեռ պիտի ավելացնեն, որ արժանապատիվ ինչ-որ չափ լինի»:
Փաշինյանի խոսքով` վերջին երեք տարիների ընթացքում կառավարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին 1360 կմ ճանապարհ է կառուցել, ըստ նրա` այդքան ճանապարհ չի կառուցվել նախորդող տասը տարիներին:
«Նկարում, ասում են` քանդված ճանապահ կա, բա դուք էնքան եք քանդել, որ 10 տարի պիտի սարքենք, որ էդ բոլորը սարքվի»,- ասաց Փաշինյանը` արձագանքելով ընդդիմախոսներին: Փաշինյանը վստահեցրեց` առաջիկա հինգ տարվա ընթացքում մտադիր են պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցել 2600 կմ ճանապարհ:
Լուսանկարը` ՔՊ ֆեյսբուք էջից
Մեկնաբանել