
Ռոմանոս Պետրոսյան․ «Ես հակված եմ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելուն»
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում խոսել է սահմանային իրավիճակից, նախընտրական մթնոլորտից, հետընտրական իրավիճակում քաղաքացիական պատերազմի վտանգից և այլ թեմաներից։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը կարծում է, որ եթե իշխող ուժն ընտրության արդյունքում կայուն մեծամասնություն կազմի, դրանից հետո անհրաժեշտ է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել։
«Ես ինքս այս փուլում հակված կլինեմ ավելի ներառական, ազգային համաձայնության կառավարություն ձևավորելուն, որը կոնկրետ ոլորտներում հաջողություններ գրանցած գործիչներով կարող ենք համալրել։ Նաև տեխնոկրատ պաշտոնյաներով, նախարարներով»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ այդպիսի կառավարություն կարելի է ձևավորել` մի կողմ դնելով կուսակցական պատկանելիությունը՝ բացառությամբ այն անհատների և ուժերի, որոնք տապալվել են կամ արգահատելի երևույթների կրողներ են։
Ռոմանոս Պետրոսյանը գիտի, որ իշխանություններին մեղադրում են նակիններ-ներկաներ եզրույթի համար։ «Մենք խոսում ենք անցյալից, քանի որ խնդիրները տասնամյակի արդյունք են։ Չենք կարող այդ գնահատականները չհնչեցնել ամբողջական ճշմատությունը վեր հանելու, վերլուծելու և դրա հիման վրա ճիշտ ապագայի տեսլական ներկայացնելու համար»,- նշեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը։
Նա չի ցանկանում խոսել հետընտրական լարվածության և նույնիսկ քաղաքացիական պատերազմի ռիսկերից քարոզարշվի առաջին իսկ օրը։ Միևնույն ժամանակ նշում է, որ եթե կան մարդիկ, որոնք այսօր քաղաքացիական պատերազմի խայծեր են նետում դաշտ և դրանով պայմանավորում իրենց հետագա նպատակի վարքը, ապա գործ են ունենալու իրավապահների հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Մեկնաբանել