
«Երդվում եմ, եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի». Սերժ Սարգսյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուք էջը տեղեկացնում է, որ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ջերմուկ քաղաք, հետևել հունիսի 4-ից մեկնարկած` Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի ընթացքին, որը կեզրափակվի հունիսի 14-ին:
Հուշամրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով և 9 խաղափուլով՝ աշխարհի լավագույն երիտասարդ հայ շախմատիստների մասնակցությամբ։
Ջերմուկ այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ:
«Ես երդվում եմ, եթե ես լինեի Գերագույն գլխավոր հրամանատարը, և այսպիսի վիճակ լիներ, ես ինձ ուղղակի կգնդակահարեի»,-հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել