
Կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք է հաստատվել, մահացել է 7 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, ընդհանուր՝ 222513 դեպք, որոնցից 212566-ն` առողջացած, 4423-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել 1075450 թեստավորում: Երեկ կատարվել է 2835 թեստավորում:
ԱՆ-ն տեղեկացնում է, որ 301 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 7 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1081 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել