HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Մասնավորապես, ըստ Գ.Առուստամյանի հաղորդման՝ 15.04.12թ.՝ ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անհայտ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քթի շրջանում և մարմնի տարբեր մասերում:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

ՀՀ գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter