
ՀԿ-ն բնապահպանության նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
Այսօր' ժամը 16:00-ին, վարչական դատարանում տեղի կունենա բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցի հերթական նիստը:
ՀԿ-ն բնապահպանության նախարարությանը մեղադրում է անգործության մեջ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ, որն իր հերթին չի ապահովում կոյուղաջրերով և հանքարդյունաբերական թափոններով աղտոտված Ողջի գետի մաքրումը:
Մայիսի 12-ի նիստում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն միջնորդել էր կասեցնել գործընթացը, քանի որ վերաքննիչ դատարանում դեռ շարունակվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի դեմ հայցերի քննությունը:
Սակայն «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն միջնորդությունը համարել էր անհիմն, քանի որ իր հայցը ոչ թե «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, այլ նախարարության անգործության դեմ է:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ դատարանը որոշել էր գործընթացի կասեցման վերաբերյալ պատասխան տալ մայիսի 18-ին:
Մեկնաբանել