
Կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք է հաստատվել, մահացել է 7 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք, ընդհանուր՝ 221699 դեպք, որոնցից 210464-ն` առողջացած, 4371-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5792 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 1053007 թեստավորում: Երեկ կատարվել է 2932 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 484 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 7 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1072 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել