HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Միասնական պահանջներ՝ տոհմային կենդանիների բուծման համար

Ուժի մեջ է մտել գյուղատնտեսական կենդանիների սելեկցիոն և բուծման աշխատանքների միասնականացմանն ուղղված միջոցառումների՝ ԵԱՏՄ միջպետական Համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռևս 2019թ հոկտեմբերին։

Միաժամանակ ուժի մեջ են մտել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ևս 6 ակտ, որոնք ընդունվել էին 2020-2021թթ.ին։ Դրանք անհրաժեշտ են վերընշված Համաձայնագրի կատարման համար և սահմանում են արտադրական հիմնական գործընթացների իրականացման կարգը։

Այդպիսի գործընթացներից է, օրինակ, կենդանու տոհմային արժեքի գնահատումը՝ տոհմային  սրտադրանքի մոլեկուլային, գենետիկ հետազոտությունը, տոհմային կենդանիների ցեղատեսակի որոշումը, ինչպես նաև՝ գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղատեսակների, խաչասաերումների հաստատումը:

Բացի այդ, Համաձայնագրի շրջանակներում հաստատվել է տոհմային կենդանիների և դրանց բուծման մասին ԵԱՏՄ երկրներում փոխանակման ենթակա տեղեկատվության բնույթը։

Ըստ ԵՏՀ-ի՝ Համաձայնագիրը և դրա իրականացման համար մշակված փաստաթղթերը ստեղծում են իրավական մեխանիզմ, ինչը թույլ է տալիս ԵԱՏՄ տարածքում բուծման աշխատանքներն իրականացնել միասնական մեթոդներով և ընթացակարգերով՝ միաժամանակ հնարավորություն տալով նաև ներդնել նորարարական տեխնոլոգիաներ՝ ներառյալ գենոմային սելեկցիան։

Տոհմային անասնաբուծության զարգացման ելակետերից մեկը լինելու է անասնաբուծական հիմնական ճյուղերի անցումը գնահատման և կանխատեսման ժամանակակից մեթոդներին (BLUP)։

 BLUP- Best Linear Unbiased Prediction, լավագույն գծային անաչառ կանխատեսում, կենդանիների բուծման ժամանակ գենետիկ արժանիքները գնահատելու տեխնիկա է։

Կենդանիներ բուծելու, դրանց արտադրողականության, գենետիկական հիվանդությունների առկայության և այլ անհրաժեշտ տվյալների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ըստ էության, լինելու է տոհմային վկայագրի էլեկտրոնային տարբերակում, որոնք ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինները մուտքագրելու են ազգային տեղեկատվական համակարգեր՝ միասնական ընթացակարգերի և մեթոդների համաձայն։

Նման տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է «Տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների վերաբերյալ տվյալների շտեմարանի ձևավորման, պահպանման և օգտագործման» տեղեկատվական համակարգով: Դրա ստեղծման համար անհրաժեշտ տեխնոլոգիական փաստաթղթերի մշակումը նախատեսված է այս տարի՝ 2021 թվականին։

Պարբերաբար քննարկումներ կացնկացվեն՝ համաձայնեցված լուծումներ գտնելու, ինչպես նաև՝ պետական մարմինների, գիտական հաստատությունների աշխատանքի համակարգման համար։ Նախատեսվում է նաև ստեղծել վերլուծական կենտրոններ։

Անխոչընդոտ առևտուրը, ԵՏՀ գնահատմամբ, ԵԱՏՄ երկրներին թույլ կտա ունենալ սեփական բարձրորակ տոհմային արտադրանք, ինչն էլ իր հերթին կմեծացնի մրցունակությունը հենց ԵԱՏՄ պետությունների միջև և կնվազեցնի ներմուծումից եղած կախվածությունը։

Այս ողջ գործընթացը, ըստ ԵՏՀ փորձագետների, դրական ազդեցություն կունենա Եվրասիական տնտեսական միության երկրներում բուծման աշխատանքների զարգացման և տոհմային արտադրանքի առևտրի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter