
Ադրբեջանցիների հետ բանակցությունները շարունակվում են Խնձորեսկի տարածքում
«Այս պահին բանակցություններ ընթանում են Խնձորեսկի տարածքում, թե երբ կավարտվեն կամ ինչ արդյունքներ կլինեն՝ դեռևս հայտնի չէ»։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը։
Նրա խոսքով՝ ինքը հեռվից տեսնում է բանակցող կողմներին, բայց հավելյալ ոչինչ չգիտի։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սև լճի հատվածում ադրբեջանցիները 3,5 կմ առաջ են եկել` հատելով հայկական սահմանը։ Երեկվանից բանակցություններ են տարվում՝ հակառակորդին նախկին դիրքեր վերադարձնելու ուղարկելու ուղղությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել