
Երեխաները՝ երեխաների համար․ «Ցայգ» խմբակի բարեգործական համերգը (լուսանկարներ)
Փոքր Թատրոնում այսօր՝ մայիսի 2-ին, տեղի ունեցավ «Ցայգ» խմբակի բարեգործական համերգը՝ «Երեխաներն արվեստ են ստեղծում այլ երեխաներին ձեռք մեկնելու համար խորագրով»։
«Արեգնազան» կրթահամալիրի «Ցայգ» ժողովրդական երաժշտության խմբակը ստեղծվել է 2019թ., հանդես է եկել մի շարք համերգներով, այդ թվում՝ Արցախից Երևան ժամանած երեխաների համար: Նվագախումբը կատարում է իռլանդական, գերմանական, չեխական, սկանդինավյան և հայկական ժողովրդական երաժշտություն՝ սեփական մշակումներով: Համերգի ողջ հասույթը կուղղվի Շուշիում տունը կորցրած մի ընտանիքի, որի երկու ավագ դուստրերի բուժման համար ամսական 200.000 դրամ է հարկավոր։
Համերգը կազմակերպվել է Hay'li human development կազմակերպության նախաձեռնությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել