
Գարնանային վազք` 1000+ հիմնադրամի համար (լուսանկարներ)
Երկար դադարից հետո Երևանի գարնանային վազքը` Yerevan Spring Run, վերսկսեց վազքի մրցարշավները։ Այսօր՝ մայսիսի 2-ին, տեղի ունեցավ առաջին վազքը Երևանի թթվածնային կենտրոնում՝ Հրազդանի կիրճում։
Մրցույթը բարեգործական է․ կազմակերպվել է Զինծառայողների ապահովագրության (1000+) հիմնադրամի համար:
Գարնանային վազքը բոլորի համար է՝ 1կմ երեխաների համար, 5կմ, էստաֆետա 4*2.5կմ և 10կմ մրցատարածություններով։
Այսօրվա վազքը նվիրված էր պատերազմում զոհված զինվորների հիշատակին՝ ի դեմս Վահե Մելիքսեթյանի։ «Վահեն մասնագիտությամբ կլինիկական դեղագետ էր, էությամբ՝ գիտնական դասախոս, կոչումով՝ ռազմական բժիշկ, հոգով՝ բարեգործ վազորդ, նա մեր լավ ընկերն էր ու պարզապես հայրենասեր հայ»,- նշում են կազմակերպիչները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել