
Մեղրի համայնքի ղեկավարը Քննչական կոմիտեում է
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը Քննչական կոմիտեում է։ Այս մասին հայտնում է Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։ Թե քաղաքապետն ինչ կարգավիճակով է հրավիրվել Կոմիտե, փաստաբանին հայտնի չէ։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է, որտեղ այցելել է տարբեր համայնքներ։ Այցի ընթացքում քաղաքացիները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, հայհոյանքներ հնչեցրել, բացականչել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և այլ արտահայտություններ։
Տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։
Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հրահանգել է չմասնակցել խորհրդակցության, գնալ, զբաղվել քրեական գործով՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավապահները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։
Մեկնաբանել