
«Պատերազմի աչքերը»․ արցախցի լուսանկարչի ցուցահանդեսը
«Պատերազմի աչքերը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները, որոնք արվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում այսօր՝ ապրիլի 8-ին, տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի նախաձեռնողը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակն է:
«Պատերազմի օրերին տարբեր մարդիկ ինձ ասում էին՝ ի՜նչ լավ ֆոտոներ ես անում։ Ես էլ պատասխանում էի՝ երանի չլինեին այդ ֆոտոները, կամ խաղաղության, սիրո մասին պատմեին»,- նշում է Դավիթը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել