HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

USAID-ն 1 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարի համար

Միացյալ Նահանգների կառավարությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, United States Agency for International Development, USAID) միջոցով, լրացուցիչ 1 միլիոն դոլար է տրամադրում՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է գործակալության հայաստանյան գրասենյակը։

Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան $11 միլիոն։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմացնելու համար:

ԱՄՆ ՄԶԳ-ն այս ֆինանսական միջոցները հատկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter