
Կառավարությունը պատերազմին մասնակցած ևս 2840 ուսանողի ուսման վարձ կփոխհատուցի
«Այսօրվա դրությամբ արդեն իսկ փոխհատուցվել է պատերազմին մասնակից 1373 ուսանողի ուսման վարձ: Ընդհանուր գումարը կազմել է 205 մլն դրամ: Առաջարկվում է ևս 2840 շահառուի համար տրամադրել 590 մլն դրամ»,- Կառավարության ապրիլի 1-ի նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Կառավարության որոշմամբ՝ պատերազմին մասնակից ուսանողների կամ նրանց ընտանիքի անդամների ուսման վարձը կփոխհատուցվի մեկ կիսամյակի համար:
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի մասին: Ըստ վարչապետի՝ պոտենցիալ շահառուների թիվը 7000 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել