
Կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք, մահացել է 18 մարդ
Ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ն` առողջացած, 3533-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ երեկ կատարված 6217 թեստավորում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք: Մահացել է 18 մարդ, առողջացել՝ 617-ը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15622 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 860046 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 900 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել