
Կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք է հաստատվել, մահացել է 21 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 847475 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4658 թեստավորում։ ԱՆ-ն հաղորդում է, որ 509 մարդ առողջացել և գրանցվել է մահվան 21 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 890 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել