
Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի
Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Քիչ առաջ նման որոշում կայացրեց դատավոր Վահե Միսակյանը:
Հիշեցնենք, որ Կարապետյանի և Գալստյանի հարազատները դիմում են ներկայացրել դատարան՝ Կարապետյանի և Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու վերաբերյալ:
Գալստյանն ու Կարապետյանն անցնում են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով: Նրանք մահացել են կորոնավիրուսից՝ գործի դատաքննության ընթացքում:
Լուսանկարում՝ դատավոր Վահե Միսակյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել