
Վազգեն Մանուկյանը կոչ արեց փակել ԱԺ մուտքերը
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօրվա հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել ԱԺ-ի մուտքերը և թույլ չտալ պատգամավորներին մտնել Ազգային ժողովի շենք։
Նրա խոսքով՝ Փաշինյանը չի կարող ոստիկաններով շրջափակված կառավարել երկիրը, որտեղ ինստիտուտների մեծ մասը նրան չեն ենթարկվում։
Ելույթի ընթացքում Մանուկյանը նշեց, որ ամեն ինչ այլ ընթացք կստանար, եթե երկրում լիներ նախագահ։ «Մոռացեք իր մասին, բայց ունենք ԱԺ, որը մեր օրենքներով գերագույն իշխանությունն է։ Այս 2,5 տարվա ընթացքում ինչ որոշում է ընդունել ի օգուտ մեր պետության, ոչ մի։ Ձրիակերների միություն, որը միայն վնաս է բերում մեր ժողովրդին։ Թույլ տա՞նք, որ շարունակեն աշխատել»,- ասաց Մանուկյանը։ Նրա խոսքով՝ պատգամավորները մի գործ ունեն՝ հավաքվել և պահանջել Փաշինյանի հրաժարականը։
Մանուկյանի խոսքից հետո բախումներ տեղի ունեցան ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև։
Մեկնաբանել