
Ընդդիմության հանրահավաքը Ազգային ժողովի մոտ (լուսանկարներ)
Ընդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակից տեղափոխվեց Ազգային ժողովի շենքի հարակից տարածք՝ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ։ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ այդտեղից չեն հեռանալու, բերելու են վրաններ, ինչպես նաև բարիկադներով փակելու են Բաղրամյան պողոտան։ Ընդդիմության պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել