
Երևանում կստեղծվեն արդիական ջերմոցներ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ՝ քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքը կազմակերպելու համար։
Նկատի է առնվել այն, որ առկա ջերմատները կառուցվել են տասնամյակներ առաջ և իրենց տեխնոլոգիայով ու արդյունավետությամբ զիջում են ժամանակակից ջերմատներին։
Կառավարության կայքի հաղորդմամբ՝ որոշման արդյունքում կստեղծվեն ներդրումային ծրագրի իրականացման նպաստավոր պայմաններ, իսկ Երևանի ջերմաէլեկտրակայանի հարակից տարածքում ջերմատների կառուցմամբ կապահովվի բուսաբուծական արտադրանքի շուրջօրյա արտադրություն, կբացվեն նոր աշխատատեղեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել