
Երևանի «Թոխմախի» ավտոկայանատեղիում սպանության փորձ կատարելու գործով 5 անձ է ներգրավվել
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը պարզել է 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում (Թոխմախի) հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ հինգ անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ չորսի նկատմամբ՝ կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել