
Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը մեծացնելու նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, այն ընդունվեց 72 կողմ, 30 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Փոփոխությունների համաձայն` վիրավորանքի համար սահմանվելու է մինչև 5 միլիոն դրամի փոխհատուցում`գործող մեկ միլիոնի փոխարեն, զրպարտության համար` մինչև 10 միլիոն դրամի փոխհատուցում` գործող 2 միլիոնի փոխարեն: Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել