
Բնակարանային բարելավման աջակցություն կստանա զոհված և հաշմանդամ ազատամարտիկների 8 ընտանիք
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու հանձնաժողովի հերթական նիստը:
Քննարկվել է ութ դիմում-հայտ` մայրաքաղաքի վեց վարչական շրջաններից: Ներկայացված բոլոր դիմում-հայտերը քվեարկությամբ միաձայն հաստատվել են հանձնաժողովի կողմից:
Համաձայն սահմանված ընթացակարգի՝ հանձնաժողովի ընդունած որոշումները կուղարկվեն ՀՀ Պաշտպանության նախարարություն` հետագա ընթացք տալու համար: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել