
Վարչական տույժեր` երթուղայինների ծխող վարորդներին
Այսօր' աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել հասարակական տրանսպորտում ծխող վարորդներին վարչական տույժերի ենթարկելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ' այս համատեքստում քաղաքապետը նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկներ' հանրային սննդի օբյեկտներում ծխողների և չծխողների համար առանձնացված գոտիներ ստեղծելու վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել